Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից 

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան հեռացվել է զբաղեցված պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Վենտուրայի գլխավորությամբ Իտալիայի ազգային թիմը 10 խաղում հաղթել է, 3 անգամ պարտվել և 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի հաշվով:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլից հետո Իտալիայի հավաքականը անցումային խաղերում զիջեց Շվեդիայի հավաքականին և 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի Մունդիալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում