Միջազգային

Արաբա-քրդական կազմավորումները սկսել է Ռաքքայում ԻՊ-ի դեմ գործողության ավարտական փուլը

1 րոպեի ընթերցում

Արաբա-քրդական կազմավորումները սկսել է Ռաքքայում ԻՊ-ի դեմ գործողության ավարտական փուլը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) զինված կոալիցիան սկսել է «Իսլամական պետություն»-ից Սիրիայի հյուսիոսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ավարտական փուլը։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հաղորդել էReuters գործակալությունը՝ հղում անելով ԺՍՈՒ-ին։

«Մարտը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջ քաղաքը չմաքրվի հանձնվելոց հրաժարված ահաբեկիչներից, որոնց մեջ են օտարերկրացի զինյալները»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է հայտարարության մեջ։

ԺՍՈՒ-ից նախկինում հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին զինյալները պահակախմբի հսկողությամբ լքել են Ռաքքան։ Reuters-ի տվյալներով, տարհանվածների մասին տեղեկատվությունն իրարամերժ է, և անորոշ է մնում, թե քանի զինյալ կա դեռ քաղաքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում