Միջազգային

Թուրքական զրահատեխնիկան անցել Է Սիրիայի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքական զրահատեխնիկան անցել Է Սիրիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NTV հեռուստաալիքը: Զինծառայողներն ու զրահատեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝ ապաԷսկալացման գոտին հսկելու համար: Իդլիբում զորակազմի ծավալմանը նախորդել Է հետախուզական գործողությունը, որը շարունակվել Է հոկտեմբերի 8-ից մինչեւ 11-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել Է, որ Անկարան գործում Է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում եւ գործողությանը համաձայնեցնլում Է Մոսկվայի հետ: Նրա խոսքով թուրք զինվորականները կտեղաբաշխվեն Իդլիբի ապաԷսկալացման գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ դրա արտաքին պարագծով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում