Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ: Այդ մասին հայտնել Է Ռենհապ գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զինվորակաների տվյալներով՝ ինքնաթիռներն ուսումնական հրաձգություն են իրականացրել «օդ-երկիր» դասի հրթիռների օգտագործմամբ: Վարժանքները տեղի են ունեցել լույս հոկտեմբերի 11-ի գիշերը: B-1B ինքնաթիռները կարող են Գուամից Փենյան հասնել երեք ժամից պակաս ժամանակում: Վերջին ամիսներին ԱՄՆ-ը քանիցս այդ ռմբակոծիչների թռիչքներ Է իրականացրել Կորեական թերակղզու վրայով՝ ցուցադրելու իր ուժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]