Միջազգային

Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն  քաղաքներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է սիրիական կառավարական բանակի բրիգադի գեներալներից մեկը:

Սիրիական ջոկատները հսկողության տակ են վերցրել Մեյադին քաղաքի արևմտյան շուկան, Ար Ռահբա միջնաբերդը և Սավամի ալ-Գալյալ շրջանը: «Ահաբեկիչների հետ կատաղի մարտեր են ընթանում քաղաքի հարավում, որտեղ կառավարական ուժերը գրավել են աշ-Շաբլի և ալ-Մադֆայա շրջանները»,- հայտնել է գեներալը:

Նա պատմել է, որ բանակը խաղաղ բնակչությանը քաղաքից դուրս բերելու համար մարդասիրական միջանցք է ապահովել: Գրոհայինները շարունակում են իրենց մոտ պահել քաղաքի բնակչության մի մասին՝ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում