Միջազգային

Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի թերթիկը

1 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի թերթիկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել Է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու Է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rudaw քրդական հեռուստաալիքը:

«Դուք ցանկանում եք, որ Իրաքյան Քրդստանը եւ Իրաքյան Քրդստանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն». չորս լեզուներով (քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն եւ ասորերեն) թարգմանված այս հարցին պետք Է դրական կամ բացասական պատասխան տան քվեարկողները:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել Է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող Է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել Է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում