Միջազգային

Թրամփին օրական երկու անգամ ԶԼՄ-ների դրական արձագանքների հավաքածու Է ստանում իր մասին. Vice

1 րոպեի ընթերցում

Թրամփին օրական երկու անգամ ԶԼՄ-ների դրական արձագանքների հավաքածու Է ստանում իր մասին. Vice
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրական երկու անգամ իր մասին զանգվածային լրատվամիջոցների դրական արձագանքներ Է ստանում իր խորհրդականներից: Օգոստոսի 9-ին այս մասին հայտնել Է ամերիկյան Vice ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի օգնականներն ամեն առավոտ եւ երեկո Թրամփի աշխատանքային առանձնասենյակի սեղանին են դնում 20 – 25 Էջանոց թղթապանակ, որն Սպիտակ տանն անվանում են «քարոզչական փաստաթուղթ»: Ինչպես պնդում Է պորտալը, այն բովանդակում Է դրական նորություններ, որոնք զանգվածային լրատվամիջոցներում տպագրվել են Թրամփի եւ նրա վարչակազմի գործունության մասին, դրական բնույթի մեծադղորդ վերնագրեր, հաղորդումներ Twitter-ում, որոնց հեղինակները գովաբանում են նախագահին: Դրան հաճախ հավելվում են Թրամփի՝ օրվա ընթացքում հրապարակված այն լուսանկարները, որոնցում նա լավ Է դուրս եկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում