Միջազգային

ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Ռաքայի հանգուցային շրջաններից

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Ռաքայի հանգուցային շրջաններից

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերջին օրերին հսկողության տակ են վերցրել Սիրիայի Ռաքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվարի հանգուցային շրջանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԻՊ-ի դեմ կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքհերքը:

«Ռաքայում զգալի առաջընթաց Է գրանցվել վերջին 24 ժամում, հսկողության տակ են վերցվել հանգուցային շրջանները եւ ազատվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,- գրել Է Մաքհերքը Twitter-ում:

Քրդական ջոկատների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել Է, որ օգոստոսի 1-ին ԻՊ-ի զինյալները դուրս են մղվել Նազլեթ-Շահադ եւ Հաշիմ բին Աբդել Մալիք հարավային թաղամասերից:

Հաղորդվում Է, որ SDF-ի ուժերը գտնվում են ԻՊ-ի շտաբից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ժամի աշտարակի հրապարակում, որտեղ զինյալները հրապարակային մահապատիժներ եւ հաշվեհարդարներ Էին կազմակերպում:

2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան հայտարարեց սիրիական Ռաքա քաղաքի՝ ԻՊ-ի հենարանի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Հուլիսի սկզբին կոալիցիայում հայտնել են, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ճեղքել են զինյալների պաշտպանությունը հին քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում