Միջազգային

Վոլքերը հավաստել Է, որ Վաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Վոլքերը հավաստել Է, որ Վաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ Վոլքերը չի սկսել պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց Է»,- ընդգծել Է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարաքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: Վոլքերը նաեւ կարծում Է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում