Միջազգային

ԵԱՀԿ-ն որոշել Է ավելացնել դիտորդների թիվն Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն որոշել Է ավելացնել դիտորդների թիվն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը մտադիր Է ավելացնել Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) դիտորդների թիվն Ուկրաինայում, ամրապնդել նրա տեխնիկական ներուժը, ինչպես նաեւ երկարացնել շփման գծի երկայնքով պարեկության ժամերը: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի կայքին:

Նա նշել Է բռնության միանգամայն անընդունելի մակարդակը, որը վերջին մի քանի օրերին դիտվում Է Ուկրաինայի արեւելքում:

«Անհրաժեշտ Է հասնել տեղի բնակչության կենսապայմանների բարելավման, հատկապես շփման գծի երկայնքով: Այդ կապակցությամբ չափազանց կարեւոր Է ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցելը»,-նշել Է Կուրցը:

Փետրվարի 18-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել Է, որ Դոնբասում շփման գծի երկայնքով կարող են ստեղծվել անվտանգության շուրջ 20 գոտիներ: Նման որոշումը, նրա խոսքով, կպահանջի ՀՄԱ-ի դիտորդների թվաքանակը հասցնել հազարի, ինչը մանդատով թույլատրված առավելագույն մակարդակն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում