Միջազգային

Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումն ավարտված է

1 րոպեի ընթերցում

Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումն ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արեւելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերման գործողությունն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Դուրս են բերվել զինյալների վերահսկողության տակ գտնվող թաղամասերի բոլոր կանայք ու երեխաները»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 16-ին ստացել են «Ինտերֆաքս» գործակալությունում:

Նշվում Է, որ «ռուսական կենտրոնի կողմից Հալեպի սահմաններից դուրս են բերվել 4,5 հազարից ավելի զինյալներ եւ 337 վիրավորներ»:

«Ընդամենը գործողության անցկացման ընթացքում ռուսական կենտրոնի կողմից քաղաքի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել ավելի քան 9,5 հազար մարդ: Վերջին ավտոշարասյամբ տարհանվածների խոսքով՝ Հալեպի արեւելյան շրջաններից անցած օրվա ընթացքում հեռացել են բոլոր ցանկացողները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում