Միջազգային

Մոսկվան եւ Անկարան Հալեպում զինադադարի համաձայնության երաշխավորներ են դարձել. The Guardian

1 րոպեի ընթերցում

Մոսկվան եւ Անկարան Հալեպում զինադադարի համաձայնության երաշխավորներ են դարձել. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս Արեւելյան Հալեպից խաղաղ բնակիչների եւ ընդդիմության զինյալների դուրսբերման համաձայնագրի կատարման երաշխավորներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել Է The Guardian-ը: Տեղեկատվությունը հրատարակությանը հավաստել են Թուրքիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության ղեկավարության աղբյուրներ:

The Guardian-ի տվյալներով՝ համաձայնությունն արդեն մտել Է ուժի մեջ:

Ավելի վաղ Սիրիայի զինվորական հրամանատարությունում հաստատել են Հալեպում հրադադարի շուրջը համաձայնության ձեռքբերումը: «Ալ Ջազիրա» միջարաբական հեռուստաալիքը հայտնել Է, որ համաձայնագրի պայմանները ենթադրում են «խաղաղ քաղաքացիների եւ թեթեւ զենքով զինյալների դուրսբերում Հալեպի արեւելյան շրջաններից»: Համաձայնագրի ստորագրումը նաեւ հավաստել Է «Ահրար աշ Շամ» ազդեցիկ խմբավորումը, որը պայքար Է մղում Սիրիայի կառավարական բանակի դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` AFP/Getty Images

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում