Միջազգային

Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

1 րոպեի ընթերցում

 Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրաժեշտի ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

«Իմ աշխատանքի ու ծառայության ամեն օրվա ընթացքում ՄԱԿ-ի հանդեպ իմ գնահատանքն ավելի է աճել: Անցած տաս տարիների ընթացքւմ ինձ համար պաիվ էր աշխատել բազմաթիվ խիզախ, նվիրված ու տաղանդավոր տղամարդկանց ու կանանց հետ միասին»,- ընդգծել է Բան Կի-Մունը:

Հոկտեմբերի 13-ին Գուտերեշն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում և իր պարտականությունների կատարմանը կանցնի 2017թ-ի հունվարի 1-ին:

Ընտրվելուց հետո Գուտերեշն այցելել է մի շարք մայրաքաղաքներ, մասնավորապես Լոնդոն, Փարիզ, Պեկին, Վաշինգտոն և Մոսկվա:

Գուտերեշը 1995-2002 թվականներին Պորտուգալիայի վարչապետն էր, իսկ 2005-2015 թվականներին` փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում