Միջազգային

Դատարանը Մարատ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում է կայացրել

1 րոպեի ընթերցում

 Դատարանը Մարատ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել:

Հարցաքննության ընթացքում որպես մեղադրայլ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը որոշելու համար»,- ընդգծել են Քննչական կոմիտեում:

Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել:Նա մեղադրվում է 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում