Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ունեն կայուն եւ վստահելի հարաբերություններ. մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ունեն կայուն եւ վստահելի հարաբերություններ. մեկնարկել է «ՆԱՏՕ-ի 
շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, 14  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» 10-րդ միջոցառումների շարքը: Բացման արարողությանը տեսակապով իր ողջույնի խոսքը հայտնեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ընդգծելով Հայաստանում միջոցառման անցկացման կարեւորությունը:

«Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ կայուն եւ վստահելի գործընկերություն, որին, չեմ կարծում, որ հայերի մեծ մասը տեղյակ է կամ  բավականաչափ գնահատում է, քանի որ միշտ չէ, որ մեր արածը գովազդում ենք: Քաղաքականության եւ գործնական տեսանկյունից ստեղծված են բավականին վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ: Գործընկերության ամենացայտուն օրինակներից մեկը Հայաստանի աջակցությունն է  խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում:  Դա ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է Հայաստանի դերը եւ կարող է լինել, ինչի համար  երախտապարտ ենք: Իրականում մենք շատ բաներ ենք անում միասին, ինչպես օրինակ՝  պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, որին կարծում եմ՝ ամբողջ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերում: Շատ բաներ  են տեղի ունենում, շարունակելու ենք նույն ոգով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջեյմս Ապատուրայը:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց  նոյեմբերի 14-18-ն անցկացվող միջոցառումների շարքը՝ նշելով, որ  հիմնական նպատակն է  հանրությանը ներկայացնել այն գործողությունները, որոնք Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ դաշինքի հետ համագործակցության շրջանակում: Միջոցառումների շարքն ընդգրկում է  «Կանայք զինված ուժերում», «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում»  թեմաներով աշխատաժողովները, Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը, «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը: Միջոցառումների շարքը կեզրափակվի Երևանի պետական համալսարանի  ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am