Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կողմերը խոսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:

Դանֆորդի հետ հանդիպմանը թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներում գյուլենականների գործունեության առնչությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am