Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հինգ օրում Հալեպում գրեթե 100 երեխա Է զոհվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Հինգ օրում Հալեպում գրեթե 100 երեխա Է զոհվել. ՅՈՒՆԻՍԵՖ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել Է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

«Ուրբաթ օրվանից սպանվել Է առնվազն 96 երեխա եւ վերքեր են ստացել 223-ը»,- ասված Է կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Հալեպի երեխաները հայտնվել են իսկական մղձավանջում, որից չեն կարողանում դուրս պրծնել: Անկարելի Է բառեր գտնել նրանց տառապանքները նկարագրելու համար»,- նշել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսայթը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ քաղաքի արեւելյան մասին իրադրությունը սրընթաց վատանում Է: Շուրջ 30 բժիշկներ, որոնք շարունակում են աշխատանքը, չեն հասցնում օգնություն ցուցաբերել վիրավորներին ու հիվանդներին, դեղորայքի սուր պակաս Է զգացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am