Միջազգային

Կրեմլում հրեշավոր պատահար են համարել սիրիական բանակին հասցված ավիահարվածը

1 րոպեի ընթերցում

Կրեմլում հրեշավոր պատահար են համարել սիրիական բանակին հասցված ավիահարվածը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հրադադարի ռեժիմն սպառնալիքի տակ Է դրված «հրեշավոր պատահարի»՝ Սիրիայի կառավարական զորքերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես առայժմ չեմ կարող ձեզ ասել, առայժմ իրադրությունը հեռու Է բավարար լինելուց: Դուք գիտեք, եւ այդ մասին ասել են մեր զինվորականները, որ դե ֆակտո եւ միակ կողմը, որը պահպանում Է այդ զինադադարը, շարունակում են մնալ սոսկ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերը»,- ասել Է Պեսկովը լրագրողներին՝ խոսելով Սիրիայում հրադադարի ռեժիմի հեռանկարների մասին:

Նա հավելել Է. «Մենք գիտենք հրեշավոր պատահարի մասին, ես նկատի ունեմ այն ավիահարվածը, որն, ինչպես պնդում Է Պենտագոնը, սխալմամբ հասցվել Է սիրիական բանակի դիրքերին: Այդ ամենն, անշուշտ, սպառնալիքի տակ Է դնում հրադադարի ռեժիմը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում