Միջազգային

Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրությունը եւ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»,- լրագրողներին ասել Է Զայբերտը:

Բանակցությունների արդյունքների շուրջ ծրագրված Է հանդիպում լրագրողների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում