Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դուրս մնալ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմից

 Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դուրս մնալ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմերից դուրս մնալու վտանգի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, պատճառն այն է, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին:

Հունաստանի գավաթի եզրափակիչ ՊԱՕԿ-«Օլիմպիակոս» խաղն անավարտ է մնացել՝ երկրպագուների անկարգության պատճառով: Խաղն ընդհատվել է այն բանից հետո, երբ մրցավարը 11 մետրանոց չէր նշանակել «Օլիմպիակոս»-ի դարպասին՝ փոխարենը կարմիր քարտ ցույց տալով ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Մակին: Այդ միջադեպից հետո երկրպագուները անկարգություններ են սկսել: Նրանք սկսել են ճայտրուկներ և տարբեր տեսակի իրեր նետել խաղադաշտ, բախումներ են սկսել ոստիկանների հետ, ինչից հետո մրացավարները որոշում են կայացրել դադարեցնել խաղը:

Դրանից հետո Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ մրցաշարը չի շարունակվելու, իսկ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն պահանջել են շարունակել մրցաշարը՝ սպառնալով երկրի ֆուտբոլի ֆեդերացիային հեռացնել կազմակերպությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am