Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը

ԱԺ հանձնաժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում 
փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի  Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին նիստում ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և դրանցով համալրված փաթեթի օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ իր առաջարկները ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: 

Նախ նա առաջարկեց Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ և սահմանել դրան անցնելու իրավական կառուցակարգերը: «Փոփոխությունը ենթադրում է բացի քաղծառայությունից՝ հնարավորություն տալ մասնավոր հատվածից ՀՀ գործող միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորներին ներգրավել հաշվեքննությանը և այդ պաշտոնների համար միջին վարձատրությանը համապատասխան աշխատավարձ վճարել՝ կարգավորելով վարձատրության առաջարկվող մեխանիզմերի իրացման համար անհրաժեշտ հարակից հարաբերությունները»,- իր առաջին առաջարկը հնչեցրեց բանախոսը:

Արուսյակ Մանավազյանի հաջորդ առաջարկը վերաբերում էր «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 8-րդ հոդվածում սահմանել, որ իրավաբանական անձանց ստուգման՝ Հաշվեքննիչ պալատի գործառույթը չի տարածվում ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա:

Պատգամավորի հաջորդ առաջարկը վերաբերում էր Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ մասին. «Առաջարկում եմ սահմանել, որ Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի կազմում և կառավարությանն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը, ծախսերի նախահաշվի նախագիծը՝ ՀՀ և բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով, այլ ոչ Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով: Առաջարկում եմ հանել այդ բառերը»:

Առաջարկ հնչեց նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 36-րդ հոդվածի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ. «Ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև այդ շարունակում է համապատասխան մասով գործել 2018 թվականի՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի կարգավորումները»:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ սրանով Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնք սահմանում են Հաշվեքննիչ պալատի կարողությունները և լիազորությունները: Դրանք, ըստ նրա, կուժեղացնեն նաև ԱԺ պատգամավորների հնարավորությունները՝ կառավարության նկատմամբ իրենց վերահսկողական գործառույթը կատարելու առումով:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am