Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի 
հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ուժերը մարտավարական հաջողությունների են հասել Խարկովի ուղղությամբ՝ Վոլչանսկ սահմանամերձ քաղաքի համար մղվող մարտերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը գիշերը հրապարակած տեղեկագրում:

«Հակառակորդը քաղաքի վրա հարձակվելու համար զգալի ուժեր է գործի դրել՝ մինչև հինգ գումարտակ կազմով և կորուստները հաշվի չի առնում», - հայտնել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Գերատեսչության տվյալներով՝ միայն այս ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայող է զոհվել։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Խարկովի ուղղությամբ օպերատիվ իրավիճակն առաջվա պես բարդ է և դինամիկ կերպով փոխվում է, իսկ մարտերն ընթանում են Պիլնայա-Լուկյանցի, Պիլնայա-Գլուբոկոյե, Պիլնայա-Օլեյնիկովո և Մուրոմ-Բուգրուվատկա ուղղություններով: Բացի այդ, ռուսական ուժերը գրոհային գործողություններ են իրականացնում Ստրելեչյա-Գլուբոկոե, Օլեյնիկովո-Գլուբոկոյե, Օլեյնիկովո-Լուկյանցի, Մուրոմ-Ստարիցա և Պլետենևկա-Տիխոյե ուղղություններով:

Վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական բանակի «Սևեռ» խմբավորման ստորաբաժանումները Խարկովի մարզում գրավել են մի քանի բնակավայրեր։ Դրանց թվում են Վոլչանսկից դեպի հյուսիս գտնվող Պլետենևկան և Գատիշչեն, ինչպես նաև Բորիսովկան, Օգուրցովոն, Պիլնայան և Ստրելեչյան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am