Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ ԵԱՀԿ գործող նախագահ

Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն 
հանձնառություն ունենալ բանակցություններում․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության հասնելը  մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։ 

«Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են   համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում ես կփոխանցեմ այս ուղերձները իմ ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում»,- նշել է Մալթայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասնեն խաղաղության անվտանգության և բարգավաճման, որին իսկապես արժանի են։ «Որպես ԵԱՀԿ՝ մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում, մասնավորապես տեղահանվածների և հակամարտություններից տուժած շրջաններում ապրող անձանց ճգնաժամային իրավիճակի լուծմանը։ Միևնույն ժամանակ, կշարունակենք աջակցել բոլոր ազգային և միջազգային նախաձեռնություններին, որոնք դրական թափ են ստեղծում և շոշափելի արդյունքներ են տալիս հակամարտությունը հաղթահարելու համար»,- մանրամասնել է Իեն Բորջը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am