Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի 
հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական տվեց  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Իմ գնահատականն ամբողջապես արտացոլված է կողմերի բանակցությունների արդյունքում տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ էլ դրա նպատակահարմարությունը կա: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և սկզբունքներին համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am