Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-
ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմտյան Ջորջ քաղաքում կառուցվող շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ վերջին ժամերին փլվածքների տակից դուրս է բերվել ևս հինգ մարմին, բայց 28 մարդ նախկինի նման անհետ կորած է: Փրկել են 29 մարդու, նրանցից 13-ը գտնվում է հիվանդանոցում։ Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Միաժամանակ սկսվել է մահացածների ինքնության ճանաչման գործընթացը։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ շինհրապարակում աշխատում էին միգրանտներ Մոզամբիկից և Մալավիից։

Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցվող բազմահարկ շենքը փլուզվել է մայիսի 6-ին։ Փլուզման պահին շենքում եղել են շինարարներ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Ջորջը Արևմտյան Քեյփի նահանգում մեծությամբ երկրորդ քաղաքն է Քեյփթաունից հետո։ Նրա բնակչությունը գերազանցում է 200 000-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am