Միջազգային

Սաակաշվիլիի ուկրաիներեն խոսքին հետևել են հեգնական մեկնաբանություններ

1 րոպեի ընթերցում

Սաակաշվիլիի ուկրաիներեն խոսքին հետևել են հեգնական մեկնաբանություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին տարածաշրջանի դատախազի հրաժարականի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ փորձել է լրագրողների հետ շփվել ուկրաիներեն: Սակայն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, նահանգապետը չի կարողացել հակիրճ ներկայացնել իր միտքը, ինչին հետևել են ինտերնետով ասուլիսին հետևողների հեգնական մեկնաբանությունները:

YouTube-ում տեղադրված տեսանյույթի ժողովրդականությունն ու դիտումների թիվը գնալով ավելանում է: «Դե վերջ, ինչ գիտեի, պատմեցի»,- հեգնանքով նկատել են սոցցանցերի օգտատերերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում