Միջազգային

Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի պարագլուխներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի հավանական մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի պարագլուխներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի հավանական մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտնել է, որ Ումար աշ Շիշանիի (հայտնի է նաեւ որպես Ումար Չեչեն), վերացման գործողություն է անցկացրել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Շիշանին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխներից մեկն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Թարխան Թայմուրազի Բատիրաշվիլին՝ Աբու Ումար աշ Շիշանի մականվամբ, հավանաբար ոչնչացվել է ավիահարվածի հետեւանքով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Պենտագոնում չեն կարողացել վերջնականապես հաստատել ահաբեկչի զոհվելը: Բատիրաշվիլիի ոչնչացման մասին ավելի վաղ հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, սակայն պարզվել է, որ ծայրահեղականը ողջ է:

Դրանից քիչ առաջ Շիշանին տեսագրություն էր հրապարակել Համացանցում, որում նախագահ Պուտինին խոստացել էր «ազատագրել Չեչնիան եւ Կովկասը»:

Նախքան Սիրիա մեկնելը Բատիրաշվիլին բնակվել է Բիրկիանի գյուղում, ծառայել Է վրացական բանակում, իսկ մինչ այդ անասուններ էր արածացնում Կովկասի լեռներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում