Միջազգային

Նոր Զելանդիայում սաստիկ հրդեհ Է բռնկել մարդատար նավում

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում սաստիկ հրդեհ Է բռնկել մարդատար նավում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ հրդեհ Է բռնկել նորզելանդական մարդատար նավում, որը գտնվում Էր ափից մոտավորապես մեկ կիլոմետրի վրա՝ Ֆակատանե քաղաքից (Հյուսիսային կղզի) ոչ հեռու: Ոստիկանության ճշգրտած տվյալներով՝ նավում եղել են 57 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փրկարարները կարողացել են աղետի ենթարկված նավին մոտեցնել մի քանի կատերներ ու նավակներ եւ տարահանել մարդկանց, դրա հետ մեկտեղ շատ ուղեւորներ ստիպված են եղել նետվել ջուրը: Վերջին տվյալներով՝ բոլոր մարդիկ փրկված են եւ հասցվել են ափ: Ինչպես հայտնել են բժիշկները, տուժածները լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ չունեն: Հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում