Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանում ռազմական տեխնիկայի վարորդների հավաքներ են սկսվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանում ռազմական տեխնիկայի վարորդների հավաքներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հավաքներ են սկսվել անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի 500-ից ավելի վարորդների եւ մեխանիկ-վարորդների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվելու են «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանի ավտոարշավարանում եւ տանկադրոմում ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության վրա:

Պարապմունքների ղեկավարները անձնակազմերի գործողություններին հետեւելու են «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրների օգնությամբ:

Նոր ժամանած զինծառայողների հետ վարժանքների առանձնահատկությունն այն Է, որ պարապմունքների 30 տոկոսն անկացվելու Է գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ, ցածր ջերմաստիճանների եւ ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում