Միջազգային

Համացանցում հայտնել են Փարիզի Հանրապետության հրապարակում մարդկանց խուճապահար փախուստի կադրերը

1 րոպեի ընթերցում

Համացանցում հայտնել են Փարիզի Հանրապետության հրապարակում մարդկանց խուճապահար փախուստի կադրերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է Փարիզի բնակիչների խուճապահար փախուստի տեսագրությունը, որոնք բարձր ձայներ էին լսել եւ դրանք կրակոցների եւ պայթյունների տեղ էին ընդունել Ֆրանսիայի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես հարյուրավոր մարդիկ, որոնք եկել էին ծաղիկներ ու մոմեր դնելու փարիզցիների զոհվելու վայրում, խուճապահար փախչում են միջադեպի վայրից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Սեն Մարտեն փողոցում մի քանի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, տուժել է մեկ մարդ: Ավելի ուշ պարզվել է, որ Հանրապետության հրապարակում եւ Մարե թաղամասում կրակոցների վերաբերյալ հաղորդումները կեղծ Էին, իսկ մարդկանց փախուստը հիմնավորված չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում