Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը

 ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական 
օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2016-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթին, որը դեռևս պետք է քննարկի Սենատը, կողմ են եղել ԱՄՆ 370 օրենսդիրներ, դեմ` 58-ը: Օրինագծի նախորդ տարբերակը մերժվել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից, և Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի հարցերով կոմիտեներն ստիպված էին լրամշակել այն: Արդյունքում` ԱՄՆ  2016-ի համար նախատեսված ռազմական ծախսերի ընդհանուր գումարը կրճատվել էր 5 մլրդ դոլարով` մինչև 607 մլրդ դոլար: Կրճատման են ենթարկվել  մի քանի պաշտպանական ծրագրեր, սակայն Ուկրաինային ռազմական օգնության դրույթը պահպանվել էր:

Այդ կետը, որը ստացել էր «Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նախաձեռնություն» անվանումը, Պենտագոնի ղեկավարին օժտում է իրավունքով, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ համձայնեցմամբ օգտագործի  300 մլն դոլար` Կիևին «անվտանգության և հետախուզության ոլորտներում պատշաճ աջակցություն» տրամադրելու համար:

Ըստ այդմ ենթադրվում է, մասնավորապես, նաև, այսպես կոչված, «թռչող զենքը», ներառյալ` հակատանկային համակարգերը: Միաժամանակ, այդ կետը կրում է ոչ պարտադիր, այլ հանձնարարական բնույթ, և դրա իրագործումը կարգավորվելու է ԱՄՆ վարչակարգի քաղաքական որոշմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am