ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 31-ից հունիսի 8-ը կկայանա աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Մրցաշարը հատկանշական է նրանով, որ մարզիկները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։
Հայաստանի հրաձգության հավաքական թիմից մրցմանը կմասնակցեն Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը։Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։