Միջազգային

Պալմիրայում ԻՊ-ն ոչնչացրել է անտիկ Հաղթանակի կամարը

1 րոպեի ընթերցում

Պալմիրայում ԻՊ-ն ոչնչացրել է անտիկ Հաղթանակի կամարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Պալմիրայում ոչնչացրել են հնագույն Հաղթանակի կամարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել է The Independent թերթը:

Կամարը հին հռոմեացիների կողմից կառուցվել էր շուրջ երկու հազար տարի առաջ եւ գտնվում էր Պալմիրա քաղաքի անտիկ մասում: Ներկայում Պալմիրան վերահսկում են ԻՊ-ի զինյալները:

Հուշարձանի ոչնչացման փաստը հաստատել է Սիրիայի հնությունների ու թանգարանների դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

ԻՊ-ի ահաբեկիչները հնագույն քաղաքը գրավել են այս տարվա օգոստոսին եւ շարունակաբար ոչնչացնում են այնտեղ գտնվող հնությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հնագույն հուշարձանների կորուստը ողբերգություն Է համարել ամբողջ մարդկության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում