Միջազգային

Սիրիական հակամարտության լուծման գործում ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՌԴ-ի և Իրանի հետ

1 րոպեի ընթերցում

Սիրիական հակամարտության լուծման գործում ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՌԴ-ի և Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության լուծման համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru-ն, այդ մասին սեպտեմբերի 28-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նա նկատել է, որ Սիրիայում իրավիճակը չի վերադառնալու նախապատերազմական ստատուս քվոյին։ «Ներկա պահին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են ստեղծել անցումային կառավարություն»,-շեշտել է Օբաման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում