Միջազգային

Քերին եւ Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Քերին եւ Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացրել Նյու Յորքում եւ քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել սիրիական խնդրի շուրջ: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները բավականին մոտիկ են «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում:

«Ջոն Քերին այսօր հավաստեց, որ ԱՄՆ-ի ու նրա ստեղծած կոալիցիայի միակ նպատակը ահաբեկիչների եւ ԻՊ-ի դեմ պայքարն է: Դա նաեւ մեր նպատակն է: Եվ միակ բանը, որ առայժմ չի ստացվում դիրքորոշումների մերձեցման առումով՝ այդ ընդհանուր նպատակից գործնական եզրակացություններն են»,- ՌԴ ԱԳ նախարարի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

«Բայց միասին աշխատելու ցանկություն կա թե դիվանագիտական գերատեսչությունների, թե զինվորականների կողմից: Որքան ավելի հաճախ ու կանոնավոր այդ հարցերը քննարկվեն պրոֆեսիոնալների մակարդակով, այնքան ավելի դյուրին կլինի լուծել մեր առջեւ ծառացած բարդագույն խնդիրը»,- հավելել է Լավրովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում