Միջազգային

Հոնկոնգցի միլիարդատերը մրցանակ Է հիմնել «Քաղաքակրթության մեջ ներդրած ավանդի» համար

2 րոպեի ընթերցում

Հոնկոնգցի միլիարդատերը մրցանակ Է հիմնել «Քաղաքակրթության մեջ ներդրած ավանդի» համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգցի միլիարդատեր Լյույ Չժիհեն սահմանել Է 60 մլն հոնկոնգյան դոլարի (մոտավորապես 7,7 մլն ԱՄՆ-ի դոլար) չափով իր անվան ամենամյա մրցանակ, որը կշնորհվի «համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրած ավանդի» համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին գրել Է South China Morning Post թերթը: Մրցանակը կհանձնվի երեք անվանակարգերում: Յուրաքանչյուրի դափնեկիրը կստանա 20 մլն հոնկոնգյան դոլար (2,58 մլն ԱՄՆ-ի դոլար): Առաջին մրցանակաբաշխությունը կկայանա 2016 թվականին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, չափանիշները, ըստ որոնց մրցանակը շնորհվելու Է երեք անվանակարգերից յուրաքանչյուրում, կփոփոխվեն ամեն տարի: 2016 թվականին կկարեւորվի ավանդը պարենային անվտանգության ապահովման, համաճարակների, վարակիչ եւ քրոնիկ հիվանդությունների բուժման եւ հսկողության, ինչպես նաեւ «կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի հաստատման» գործում ներդրած ավանդը, որը «ոգեշնչել եւ հույս Է ներշնչել մարդկանց»:

Լյույ Չժիհեն ծնվել Է 1929 թվականին Գուանդունի նահանգում: Նա K.Wah International Holdings անշարժ գույքի ընկերության վարչության նախագահն Է եւ Մակաոյում խաղային հաստատությունների Galaxy Entertainment Group ցանցի սեփականատերը:

Forbes-ի տվյալներով՝ Լյույ Չժիհեի կարողությունը գնահատվում Է 7,2 մլրդ ԱՄՆ-ի դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում