Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը

Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրել է 
Մարգար Եսայանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը  (ԱԶԿ) երկրում նոյեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հրապարակած թեկնածուների ցուցակում կրկին առաջադրել է նաև հայ լրագրող Մարգար Եսայանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Եթե հունիսի 7-ի ընտրություններին Եսայանը Ստամբուլի 2-րդ շրջանում առաջադրվել էր կուսակցական ցուցակի 12-րդ տեղով, ապա նոյեմբերի 1-ի ընտրություններին նույն շրջանում ցուցակի 14-րդ տեղում է:

Ցուցակում ներառված 550 անդամներից 312-ը որպես թեկնածու էին առաջադրվել նաև նախորդ ընտրություններում:

Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.66 տոկոսը` ԱԶԿ-ին չէր հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել էր ձայների 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱԺԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 550 պատգամավորական մանդատից 258-ը, ՀԺԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ:

Երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով ԱԶԿ-ն բանակցություններ էր սկսել քեմալական կուսակցության հետ, սակայն այդ բանակցությունները դրական արդյունք չտվեցին, ինչի հետևանքով սահմանված 45-օրյա ժամկետից հետո հայտարարվեց նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am