Միջազգային

ԱՊՀ-ի երկրների ՆԳ նախարարները Մինսկում քննարկում են համագործակցության գերակա հարցերը

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի երկրների ՆԳ նախարարները Մինսկում քննարկում են համագործակցության գերակա հարցերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում սեպտեմբերի 2-ին կկայանա ԱՊՀ-ի մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համագործակցության գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ:

Այդ հանդիպմանը չեն մասնակցելու Ուկրաինայի ներկայացուցիչները. Բելառուսի ՆԳ նախարարության կայքում նշված է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործկոմի, ԱՊՀ-ի մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի, Բելառուսի պետական մարմինների ներկայացուցիչները:

Խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության գերակա հարցերը եւ հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրագործման ընթացքը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, միջոցառման շրջանակներում նախատեսված է Խորհրդի անդամների հանդիպումը Բելառուսի փոխվարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, ինչպես նաեւ ՆԳ նախարարների մի շարք երկկողմ հանդիպումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում