Հնդկաստանի կառավարությունը քաղաքացիներին կվճարի հանրային զուգարաններից օգտվելու համար
21:46, 31 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի կառավարությունը յուրահատուկ մեթոդ է մշակել, որպեսզի վերջ դնի երկրում սերնդեսերունդ փոխանցվող «սովորույթին»` որը թույլ է տալիս կարիքները հոգալ հենց փողոցի մեջտեղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, կառավարությունը մեկական ռուփի կտա այն երեխաներին, ովքեր կօգտվեն հանրային զուգարաններից: Համաձայն վերջին հարցման արդյունքների` Հնդկաստանի բնակչության գերակշռող հատվածը` մոտ 500 միլիոնը, նախընտրում է կարիքները հոգալ հենց փողոցում:
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հույս ունի այս կերպ մինչեւ 2019թ. վերջ տալ այդ արատավոր երեւույթին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում