Պուտինը կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում
17:40, 28 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորելու Է Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք 70-րդ նստաշրջանում: Պետության ղեկավարի համապատասխան կարգադրագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փաստաթղթով հաստատված Է պատվիրակության կազմը՝ նախագահի գլխավորությամբ:
ՄԱԿ-ի գագաթնաժողովը բացվելու Է սեպտեմբերի 25-ին: ՄԱԿ-ի քարտուղարությունում ակնկալում են, որ դրան կմասնակցեն համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պետությունների ու կառավարությունների շուրջ 150 ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում