Տարածաշրջանային

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վրա PKK-ի հարձակման հետևանքով մեկ զինվոր է մահացել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վրա PKK-ի հարձակման հետևանքով մեկ զինվոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառումթուրքական ռազմական ինքնաթիռի վրա գործած հարձակման հետևանքով մեկ զինվոր զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Սիկորսկի» ռազմական ուղղաթիռի վրա քուրդ զինյալները կրակել են ականանետներից: Հարձակման հետևանքով ևս 7 թուրք զնվոր վիրավորվել է: Անվտանգության մարմիններն այս շրջանում լայնածավալ գործողություններ են սկսել, որին մասնակցող օդուժը սկսել է ռմբակոծել այդ տարածքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում