Տարածաշրջանային

Դեմիրթաշը շտապ մեկնել է Բրյուսել

1 րոպեի ընթերցում

Դեմիրթաշը շտապ մեկնել է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը շտապ մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու Քրդստանի ժողովուրդների կոնգրեսի (Konga-Gel) համանախագահ Ռեմզի Քարթալի և Քրդական համայնքների միության (KCK) գործադիր խորհրդի անդամ Զուբեյիր Այդարի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեմիրթաշը չեղյալ է հայտարարել օգոստոսի 5-ին Անկարայում լրագրողների հետ նախատեսված հանդիպումը:

Նշվում է, որ քրդական կուսակցության առաջնորդի նման հրատապ մեկնումը պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից թուրքական պետության դեմ իրականացվող գործողություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում