Տարածաշրջանային

PKK-ն Մուշում 3 թուրք զինվորի է վիրավորել

1 րոպեի ընթերցում

PKK-ն Մուշում 3 թուրք զինվորի է վիրավորել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են հարձակում գործել թուրք զինվորականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, հերթական դեպքը տեղի է ունեցել Մուշ նահանգի Վարթո գավառում:

Գավառի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակից սպաներ Էրքան Աքյուզը և Էրթուղրուլ Դեմիրը, ինչպես նաև ենթասպա Ֆարուք Արըն տուն գնալիս են եղել, երբ նրանց վրա հարձակում են գործել քուրդ զինյալները: PKK-ի մարտիկների արձակած կրակոցները դիպել են զինվորների մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում