Ոստիկանությունը կանխել է Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը և պարզում է հանգամանքները
16:57, 3 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կիևյան կամրջից 30-ամյա կնոջ ինքնասպանության փորձի հանգամանքները պարզվում են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Կինը սպառնում էր ցած նետվել կամրջից՝ հանդիպում պահանջելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Ինքնասպանության փորձի դրդապատճառները հայտնի չեն:
Կինը կամուրջ էր եկել մանկահասակ երեխաների հետ: Շտապօգնությունից տեղեկացրին, որ երեխաների առողջական վիճակը լավ է եղել և նրանց հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ջանքերով կնոջը հաջողվել է կամրջի ճաղերից այս կողմ բերել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում