Երևանյան բեսթսելեր 3/23. Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվակ
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Լարիսա Գևորգյանի «Ես տեսայ իմ երկիրը» գիրքը: Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «
Գարսիա Մարկեսի «100 տարվա
Լարիսա Գևորգյանի մեկ այլ` «Արև` լեռան մեջ» գիրքը բեսթսելերի հինգերերոդ հորիզոնականում է:
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»
Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի/Նահապետ/ՄՀՄ | 30/30/11 | |
2 | նոր |
Լարիսա Գևորգյան «Ես տեսայ իմ երկիրը» |
Լուսակն | 30 | |
3 | -1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ | 28/24 | |
4 | +3 |
Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 25 | |
5 | նոր |
Լարիսա Գևորգյան «Արև` լեռան մեջ» |
Վան Արյան | 20 | |
6 | * |
Ումբերտո Էկո «Վարդի անունը» |
Անտարես | 17 | |
7 | նոր | Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը…» | Զանգակ | 13 | |
8 | * | Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» | Բուկինիստ | 12 | |
9 | -1 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 10 | |
10 | -6 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում