Հասարակական

Տեր Վահրամը Գարեգին Բ կաթողիկոսի մասին արտահայտվողներին խորհուրդ է տվել վերընթերցել նրա խոսքերը

1 րոպեի ընթերցում

Տեր Վահրամը Գարեգին Բ կաթողիկոսի մասին արտահայտվողներին խորհուրդ է տվել վերընթերցել նրա խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում խորհուրդ է տվել համացանցային և մեդիա տիրույթում Հայոց Եկեղեցու և նրա գահակալի հասցեին «քաջաբար և անկաշկանդ, նախանձախնդիր և հայրենասեր» արտահայտվողներին վերընթերցել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետևյալ խոսքերը: «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»:

Այնուհետև Տեր Վահրամն ավելացրել է. «Թող վերընթերցեն ու փորձեն հասկանալ, ապա հետևություններ անեն իրենց իսկ կյանքի համար: Եվ եթե ստացվի, ապա` փառք Աստծո, ամեն ինչ դեռ կորած չէ և հույս կա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում