Տարածաշրջանային

Աթեշյանը հանդիպել է սիրիացի հայ փախստականներին

1 րոպեի ընթերցում

Աթեշյանը հանդիպել է սիրիացի հայ փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Ուրֆայում սիրիացի փախստականների վրանային ճամբար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը, Աթեշյանը հանդիպել է սիրիական Քոբանի բնակավայրում սպանված Հովսեփ Թովմասյանի եղբայրներին՝ Հակոբին, Սերոբին, ինչպես նաև նրանց եղբորորդուն՝ Րաֆֆիին՝ լսելով նրանց պատմությունը:

Ավելի ուշ Աթեշյանը հանդիպել է Շանլըուրֆայի (Ուրֆա) նահանգապետ Իզզեթթին Քյուչուքի հետ: Հանդիպման ավարտին Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդը նահանգապետին է նվիրել հայաստանցի վարպետների ձեռագործ փայտե պտղաման:

Այցից հետո Աթեշյանը վերադարձել է Ստամբուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում