Միջազգային

Ռմբակոծվել են հայաշատ Հալեպի թաղամասերը

2 րոպեի ընթերցում

Ռմբակոծվել են հայաշատ Հալեպի թաղամասերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպի թաղամասերը նախօրեին ռմբակոծությունների են ենթարկվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ ռումբեր են ընկել Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ազիզիե և այլ թաղամասերում, ինչպես նաև հանրային պուրակի շրջանում, ինչի հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել: Աղբյուրի տեղեկացմամբ, բարեբախտաբար, մեր հայրենակիցներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում շարունակվում է անորոշության, վախի զգացումը: Մշտապես սպասելի են հնարավոր տհաճ անակնկալները:

«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ՀՀ անկախության 97-ամյակի առիթով Հալեպի «Գևորգ Եսայան» սրահում մայիսի 28-ի երեկոյան տեղի կունենա տոնական միջոցառում:

Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հալեպում վիճակը շարունակում է անկայուն մնալ: Որոշակի բարելավվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, սակայն համացանցը շարունակում է չգործել:

Հայաշատ Հալեպ քաղաքը 2012 թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն:Քաղաքիարևմտյանթաղամասերը գտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյանթաղամասերը`զինվածխմբավորումներիվերահսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում