Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: «Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամների մեջ հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը: Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարականի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող: Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում:

Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ: Վաղը Վաշինգտոնում և առաջիկայում Ժնևում մամուլի ասուլիսներ կկազմակերպվեն մեր պահանջն օտար շրջանականերում ու միջազգային համայնքին ծանոթացնելու համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետն անհրաժեշտ բացատրություններ կտա մեր ժողովրդին»,-ասված է կաթողիկոսության հայտարարության մեջ:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]