Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Դոնեցկի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել Է 32-ի

Դոնեցկի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել Է 32-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի Զասյադկոյի անվան ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել Է 32-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ենրկայացուցիչ Յուլիանա Բեդիլոն:

«32 հանքագործներից, որոնք երկար ժամանակ գտնվում Էին Ա. Ֆ. Զասյադկոյի անվան ածխահորում, մահացած են գտել 31-ին: Այսպիսով, պայթյունի զոհերի թիվը հասել Է 32-ի: ԱԻՆ-ի ծառայությունների ուժերով եւս մեկ հանքագործի որոնումները շարունակվում են»,- նրա խոսքը մեջբերել Է Դոնեցիկ նորությունների գործակալությունը:

Զասյադկոյի անվան հանքում պայթյուն Է տեղի ունեցել մարտի լույս 4-ի գիշերը: Դոնեցկի քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպի պահին ածխահանքում եղել է 230 մարդ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Զասյադկոյի անվան հանքը համարվում է Ուկրաինայի ածխարդյունահանման խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Վերջին 15 տարվա ընթացքում հանքում տեղի է ունեցել հինգ խոշոր վթար, որոնց զոհ է դարձել գրեթե 300 մարդ:

Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 5-ը սգո օր է հայտարարվել Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում զոհված հանքագործների հիշատակին: «Պետության ղեկավարի հրամանագրի համաձայն՝ սգո օրը Ուկրաինայի ամբողջ տարածքում ժամը 12:00-ին զոհվածների հիշատակը կհարգվի լռության րոպեով: Ամբողջ երկրում կխոնարհվեն Ուկրաինայի պետական դրոշները»,- ասված է Պորոշենկոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am